Սերժ Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են երկկողմանի տնտեսական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին: Հանրապետության ղեկավարը հյուրի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել` միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին:

Զրուցակիցները խոսել են նաև տնտեսական փոխգործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---