«Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների հանդիպումները կսպասարկեն մրցավարներ Լեհաստանից և Չեխիայից

PanARMENIAN.Net - Հայտնի դարձան «Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը:

Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Փյունիկ» - «Պարտիզան» պատասխան հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական անձնակազմը` Մարչին Բորսկու գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Ռաֆալ Ռոստկովսկին և Թոմաշ Լիստկևիչը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

«Փյունիկ» - «Պարտիզան» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին` ժամը 21:00-ին, Երևանում` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի «Միկա» - «Ռաբոտնիչկի» պատասխան հանդիպման մրցավարը կլինի Ռադեկ Պրիհոդան: Նրան կօգնեն Էմիլ Ուբիաշը և Կրիստոֆ Մենչլը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Իրժի Յեխը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Չեխիան: «Միկա» - «Ռաբոտնիչկի» հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին`ժամը 18:00-ին, Երևանում` «Միկա» մարզադաշտում:

Իսկ Հայաստանի մրցավարական անձնակազմը` Արման Ամիրխանյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի «Բանգոր Սիթի» (Ուելս) - «Հոնկա» (Ֆինլանդիա) պատասխան հանդիպումը: Ամիրխանյանին կօգնեն Զավեն Հովհաննիսյանն ու Արթուր Մուրադյանը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Սուրեն Բալիյանը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Ուելսում` Ռեքսեմ քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---