ՀՀԿ. Եթե թուրքական կողմը շարունակի իր քաղաքականությունը, ապա Հայաստանը ետ կկանչի Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը սկսել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն առանց նախապայմանների և դադարեցրել է այն միայն այն ժամանակ, երբ թուրքական կողմը սկսել է իր պայմաններն առաջադրել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Եթե թուրքական կողմը շարունակի իր քաղաքականությունը, ապա մենք ստիպված կլինենք ետ կանչել Արձանագրությունների տակ դրված մեր ստորագրությունը»,- ասել է Մինասյանը:

Պատգամավորի խոսքերով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից հետո թուրքական կողմը սկսեց հարաբերությունների կարգավորմանն ուղղված ինչ-որ քայլեր անել: «Նման քայլ կարելի է համարել Կարսի նահանգապետի հայտարարությունը հայ-թուրքական սահմանի բացման մասին: Բայց ես կարծում եմ, որ դա ուղղակի իմիտացիա է և ուրիշ ոչինչ»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---