ՇՎԵՑԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 28 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ19 սեպտեմբերի 2001 - 23:06 AMT PanARMENIAN.Net - «Արարատցեմենտ» ձեռնարկության սեփականաշնորհման միակ հավակնորդը շվեցարական «Հոլսիմ» ընկերությունն է, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Ձեռնարկության լրիվ վերահսկման համար շվեցարացիները առաջարկում են վճարել վեց միլիոն դոլար եւ եւս չորս միլիոն` հողատարածքի համար, որի վրա գտնվում է գործարանը: Եվս վեց միլիոն հավանական գնորդը մտադիր է տրամադրել սոցիալական ծրագրերի իրականացմանը: Բացի այդ «Հոլսիմ»-ը պարտավորվում է վեց տարվա ընթացքում ձեռնարկության զարգացան մեջ ներդնել 12 միլիոն դոլար, ինչպես նաեւ ապահովել ոչ պակաս, քան 6000 աշխատատեղ: Մրցույթի անցկացման հարցերով հանձնաժողովի այսօր կայացած նիստին պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը հայտնեց, որ ընկերության կողմից առաջարկվող պայմանները մեկ շաբաթվա ընթացքում մանրամասնորեն կքննարկվեն համապատասխան նախարարություններում, որից հետո կընդունվի վերջնական որոշում:Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ մեկ բրիտանական ընկերություն: Սակայն, նրա հայտը անվավեր է ճանաչվել, քանի որ այն չիրականացրեց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ կանխավճարը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |