Հայաստանի վարչապետն ու ՀԲ ներկայացուցիչը քննարկել են ընդերքի օգտագործման խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասներ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման և հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---