Հայաստանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Եվրանեսթ»-ի կանոնադրության մեջ15 հուլիսի 2010 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարան այցի շրջանակներում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան Ունգուրեանուի հետ: Կողմերը քննարկեցին «Եվրանեսթ-ի շրջանակում համագործակցության հարցեր: Պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ եւ կառուցողական ներգրավվածություն է ունեցել «Եվրանեսթ»-ում: ԱԺ նախագահի կողմից պաշտոնապես ներկայացվել են Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին «Եվրանեսթ»-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկներ. մասնավորապես առաջարկվում է վերացնել այն կետը, որը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը: Պարոն Վոլսկին բարձր գնահատեց հայկական պատվիրակության կառուցողական գործունեությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում եւ նշեց, որ հայկական կողմի բոլոր առաջարկները, այդ թվում նաեւ վերը նշվածները ընդունելի են իրենց համար: ԱԺ նախագահը առաջարկեց, որ Հայաստանում անցկացվի Քրիստոնյա եկեղեցիների հետ ԵԺԿ երկխոսության հաջորդ հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ 2011 թ-ին Հայ Առաքելական եկեղեցու ակտիվ մասնակցությամբ: Առաջարկը սիրով ընդունվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |