Ալմա Աթայում նախատեսված չէ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Ալմա Աթայում նախատեսված չէ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Տվյալ պահին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև հանդիպում Ալմա Աթայում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հուլիսի 16-17-ն Ալմա Աթայում կկայանա ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵԱՀԿ մեջ մտնող 40 երկրների ԱԳ նախարարներ:

Նախօրեին, համաձայն թուրքական Hurriyet թերթի հաղորդագրության, Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---