Հայաստանի մասնավոր հատվածը պատրաստ է ներդրումներ կատարել ՏՏ ոլորտի զարգացման մեջ16 հուլիսի 2010 - 12:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում մասնավոր հատվածը պատրաստ է ներդրումներ կատարել ՏՏ ոլորտի զարգացման մեջ: Այն, ինչ տեսել եմ այստեղ, վկայում է այն մասին, որ ներդրումներն առանց խնդիրների են կատարվում»,- հուլիսի 16-ին Երևանում ասել է Համաշխարհային բանկի գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Խուան Նավարես-Սաբատերը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Բացի դրանից, նրա խոսքերով, մեծ հետաքրքրություն է նկատվում նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից, որը Հայաստանում զարգանում է արագ տեմպերով, ինչն ազդում է արտահանման ծավալների աճի վրա: Մասնագետը նաև ավելացրեց, որ ՀԲ-ի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» նախագիծն ուղղված է տեղական ընկերությունների կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |