ՀԲ-ն Հայաստանին լրացուցիչ 40 մլն դրամ կհատկացնի կենսական նշանակության գյուղական ճանապարհների բարելավման համար

ՀԲ-ն Հայաստանին լրացուցիչ 40 մլն դրամ կհատկացնի կենսական նշանակության գյուղական ճանապարհների բարելավման համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 15-ին հաստատել է 40 միլիոն դոլարին համարժեք գումարով` Հայաստանի կենսական ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը (ՀԿՃԲԾ-ԼՖ2): Նշված ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը` գյուղական բնակչության համար երկրի հիմնական ճանապարհների ցանցի հասանելիության արմատական բարելավման և աշխատատեղերի ստեղծման հարցում: Այն Հայաստանին կօգնի նաև երկրի տնտեսության և նրա բնակչության բարեկեցության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ենթակռույցների հարցերով ՀԲ երևանյան գրասենյակի պատասխանատու Անի Բալաբանյանը:

Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով է°լ ավելի կընդլայնվեն իրականացման ընթացքում գտնվող 190 կմ ճանապարհների բարելավման աշխատանքները: Տարիների ընթացքում կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ոչ բավարար ներդրումները հանգեցրել են ճանապարհների ընդհանուր վատ վիճակի և դժվար անցանելիության, իսկ որոշ դեպքերում` այդ ճանապարհների բացարձակ անանցանելիության: Գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող կենսական նշանակության ճանապարհների վատ և անբավարար վիճակը բացասաբար է անդրադառնում գյուղական կյանքի շատ ոլորտների վրա. կորսվում են գործարար հնարավորությունները, երեխաները դժվարանում են դպրոց հասնել, մարդկանց համար դժվար է անհրաժեշտության դեպքում շտապ բժշկական օգնություն ստանալ: Անի Բալաբանյանը նշեց, որ լրացուցիչ ֆինանսական միջոցները տրամադրվում են Հայաստանին համաշխարհային ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար և ուղղված են ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը: Օրինակ` բերքը ժամանակին շուկա չհասցնելու հետևանքով առաջացած վնասը հասել է 40 կամ ավելի տոկոսի, իսկ որոշ համայնքներում` ընդհուպ մինչև 80 տոկոսի: Ուստի, ճանապարհների ցանցի վերականգնումը կօգնի գյուղական վայրերի ֆերմերներին և փոքր տնտեսություններին իրենց մթերքն ավելի հեշտությամբ և ավելի ցածր ծախսով հասցնել շուկա:

Արդեն վերականգնվել է շուրջ 153 կմ գյուղական ճանապարհ, ներառյալ` 35 կմ ընթացքի մեջ գտնվող ՀԿՃԲԾ-ԼՖ1 ծրագրով. այն հնարավորություն է տվել կառավարությանն արագորեն մեղմելու ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները: Առաջին ծրագիրը գերազանցեց առաջադրված նպատակները` վերականգնելով հավելյալ 18 կմ ճանապարհ` շնորհիվ խնայողությունների, որոնք շինարարական ծախսերի կրճատման և նվազ ծախսատար նախագծային ստանդարտների կիրառման արդյունք էին: Առ այսօր ստեղծվել է մոտ 12.000 մարդ-ամիս աշխատատեղ: Վարձելով տեղական կապալառուների` տեղի շինարարական կազմակերպություններին աշխատելու հնարավորություն է ընձեռվում: Բարելավվել է հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիությունն` աղքատ գյուղական բնակչության համար ճանապարհների հիմնական ցանցին կապ ապահովելու միջոցով: Ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է միջինը մոտ 40 տոկոսով:

ՀԿՃԾ-ԼՖ ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ: Առաջին` այն կօժանդակի ինը մարզերում շուրջ 190 կմ կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը: Երկրորդ` տեխնիկական աջակցության բաղադրիչը կօգնի Հայաստանի կառավարությանն` արդիականացնելու և առավել արդյունավետ դարձնելու ճանապարհների նախագծման աշխատանքները: ՀԿՃԾ-ԼՖ2-ը նաև կշարունակի աջակցություն ցուցաբերել «անվտանգ գյուղ» ծրագրին` ճանապարհների անվտանգության բարձրացմանն ուղղված փոքր շինարարական ծրագրերի միջոցով, որոնք կուղակցվեն համայնքներում իրազեկման քարոզարշավներով:

ՎԶՄԲ ճկուն վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով: 1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո, վերջինիս նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտ 1 միլիարդ 358,7 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---