Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Բոժկոյին Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

«Ինտեր Մեդիա Կոնսալտինգ» տեղեկատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ հրամանագիրը գրանցված է որպես թիվ 772/2010:

Ալեքսանդր Բոժկոն երկու անգամ` 1996-2001թթ. և 2005-մինչ օրս, նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---