ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-21-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնևում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին:

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով:

Համաժողովի շրջանակում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---