Հոկտեմբերի 29-31-ը Երևանում տեղի կունենա 6-րդ ամենամյա միջազգային «Դիջիթեք 2010» ցուցահանդեսը16 հուլիսի 2010 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա 6-րդ ամենամյա միջազգային «Դիջիթեք 2010» ցուցահանդեսը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել տեղեկատվական հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր: «Դիջիթեքն» առաջին անգամ կազմակերպվել է 2005թ.: Կազմակերպիչներն են` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ,իսկ 2009-ին այցելուների քանակը հասել էր շուրջ 12000-ի: Այս տարի, 2005թ-ից ի վեր առկա աճի զարգացման և ակտիվ գովազդային արշավի շնորհիվ, ակնկալվում է 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն: PanARMENIAN.Net –ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հաղորդել են, որ այս տարի ցուցահանդեսին կից կանցկացվեն նաև նոր միջոցառումներ, որոնցից է «Armenian Open Game Development Contest» մրցույթը: Մրցույթին կմասնակցեն սցենարիստներ, ծրագրավորողներ, անիմատորներ և այլք: Ըստ նախնական պայմանավորվածության` «Դիջիթեքին» զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի նաև Science Festival համաշխարհային գիտության փառատոնի հայաստանյան տարբերակը՝ «Երևան` գիտության փառատոն» խորագրով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |