«Ջազ-կինո» մրցույթի մրցանակային հիմնադրամը մասնակիցները բաշխեցին հավասարապես

«Ջազ-կինո» մրցույթի մրցանակային հիմնադրամը մասնակիցները բաշխեցին հավասարապես

PanARMENIAN.Net - Ամփոփելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արդյունքները` կազմակերպիչները նշել են, որ ընդհանուր առմամբ ներկայացվել է մասնակցության 500 հայտ աշխարհի տարբեր երկրներից: 5 մրցութային ծրագրերին մասնակցելու համար ընտրվել է 120 ֆիլմ: Փակելով փառատոնը` նրա տնօրեն Հարություն Խաչատրյանը հորդորել է մրցանակ չստացած ռեժիսորներին չտխրել, քանի որ նրանք արդեն հաղթող են, քանի որ հայտնվել են ամբողջ աշխարհից հավաքված լավագույն ֆիլմերի ցանկում: «Ես ամեն տարի կրկնում եմ իմ այս կոչը, սակայն միևնույն է, ամեն տարի նեղացողներ են լինում»,-ասել է Խաչատրյանը:

Ամփոփելով «Ոսկե ծիրանի» շրջանակներում կայացած «Ջազ-կինո» մրցույթը կազմակերպիչները նշել են, որ մրցույթի ձևաչափը, որն անցնում էր բաց երկնքի տակ, թույլ չտվեց որոշել հաղթողին, ուստի որոշվեց 6000 դոլար մրցանակային հիմնադրամը բաշխել մրցույթի բոլոր մասնակիցների միջև:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---