«ՀայՌուսգազարդ»-ը գլխավորել է Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկը

«ՀայՌուսգազարդ»-ը գլխավորել է Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2010թ. առաջին կիսամյակի արդյունքներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դարձել է ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկի առաջատարը: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ընկերությունը պետբյուջե է փոխանցել 10 մլրդ 38 մլն 780,4 հազ. դրամ: Ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ն` 8 մլրդ 551 մլն 381 հազ. և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)` 7 մլրդ 278 մլն 788,1 հազ.:

Խոշորագույն հարկատուների տասնյակում ներկայացված են նաև «Ղ-Տելեկոմ» («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքանիշ)`7 մլրդ 270 մլն 723.7 հազ., «Ֆլեշ»` 5 մլրդ 484 մլն 771.6 հազ., «Սիթի Փեթրոլ Գրուպ»` 4 մլրդ 780 մլն 257,9 հազ., «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 4 մլրդ 286 մլն, «Հայաստանի էլցանցեր»` 3 մլրդ 282 մլն 807,5 հազ., «Վիդիս Դիսթրիբյուշն»` 3 մլրդ 172 մլն 730 հազ. և «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակկո»` 3 մլրդ 113 մլն 752.3 հազ. ընկերությունները:

Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սոցվճարումների ծավալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առաջատարներն են «Հայաստանի էլցանցերը»` 1 մլրդ 80 մլն 584,2 հազ., «ՀայՌուսգազարդը»` 730 մլն և «Հարավկովկասյան երկաթուղին»` 543 մլն 049,7 հազ. դրամ:

Նույն երեք ընկերություններն առաջատար են նաև աշխատակիցների թվով` «Հայաստանի էլցանցեր»` 7617 աշխատակից, «ՀայՌուսգազարդ»` 6017 և «Հարավկովկասյան երկաթուղի»` 4411:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---