Արման Կիրակոսյանը Թեհրանում մասնակցել է «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովին

Արման Կիրակոսյանը Թեհրանում մասնակցել է «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովին

PanARMENIAN.Net - Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցավ Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթ ունեցավ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:

Այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ հանդիպմանը քննարկվեցին կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Երկուստեք բարձր գնահատվեց հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կարեւորվեցին երկկողմ փոխայցելությունները, ինչպես նաեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---