ՀՀ կառավարությունը 65,5 մլն դրամ է տրամադրել Տաթևի ճոպանուղու գովազդի համար

ՀՀ կառավարությունը 65,5 մլն դրամ է տրամադրել Տաթևի ճոպանուղու գովազդի համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 5-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում: Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 32,3 դրամ` Հալիձոր և Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով։

ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ այդ գումարով բարեկարգվելու են Հալիձոր և Շինուհայր գյուղերը, որոնց սոցիալական կյանքը զգալիորեն կբարելավվի։ Աշխատանքը նախատեսված է Տաթևի ճոպանուղու կառուցման և բացման միջոցառումների շրջանակում։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 65,5 հազար դրամ` Տաթևի վանական համալիրի և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման և Եվրանյուզ հեռուստաալիքով հեռարձակելու, 27,7 հազար դրամ` Հայաստանում «Նեշնըլ Ջեոգրաֆիք Թրևլեր» ամսագրի տարածաշրջանային ներկայացուցիչների «Ճամփորդություն առանց սահմանի» գիտաժողովի կազմակերպման նպատակով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---