Գևորգ Մինասյան. Բելգիայում բնակվում են 10-12 հազար հայեր11 օգոստոսի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն Բելգիայում բնակվում է 10-12 հազար հայ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Բելգիայի հայկական կազմակերպությունների միության» նախագահ Գևորգ Մինասյանը: Նրա խոսքերով, հայերը Բելգիա են գաղթել երեք հոսքով. 1915-1920, 1940-1960, 1990-ական թթ.-ին: Նա նշեց, որ հայերը Բելգիայում հիմնականում զբաղվում են բիզնեսով: «Մեր գլխավոր նպատակն ազգային նույնականության պահպանումն է»,- ասել է Մինասյանը և հավելել, որ միության գլխավոր նպատակներից մեկը հայոց լեզվի ուսուցումն է: Միաժամանակ նա հաղորդեց, որ Բելգիայում գործում է 18-20 հայկական դպրոց: «Բայց ծնողներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գրեթե չեն տանում այնտեղ իրենց երեխաներին: «Նուարդ» կազմակերպության 4 հայկական դպրոցներում սովորում է ընդամենը 100 երեխա»,- ասել է Մինասյանը: Նա նաև ասաց, որ կազմակերպությունն ակտիվ համագործակցում է Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ: Նրա խոսքերով, նախարարությունը կազմակերպությանը նվիրել է 2000 այբբենարան և 250 գիրք: Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշումին տարբեր երկրների հայկական համայնքների վերաբերյալ` Մինասյանն ասաց, որ երկիրը պետք է հստակ քաղաքականություն մշակի յուրաքանչյուր երկրում հայկական համայնքների գործունեությունը կարգավորելու համար: Նրա խոսքերով, դա հայկական կազմակերպությունների աշխատանքն առավելագույնս արդյունավետ և օգտակար կդարձնի հենց երկրի համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |