Մելիք Գյոքչեն. Քեմալ Քիլիչդարօղլուն չպետք է ամաչի իր ազգային պատկանելությունից

PanARMENIAN.Net - Քեմալ Քիլիչդարօղլուն չպետք է ամաչի իր ազգային պատկանելությունից: Այդ մասին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտնել է Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչենը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն մայրական գծով հայ է:

Ինչպես գրում է Ermeni haber տեղեկատվական գործակալությունը, Մելիք Գյոքչենն ասել է, որ ցանկացած ազգության մարդու համար, լինի նա հայ, քուրդ, լազ, թուրք, չերքեզ, առաջնային է ոչ թե ազգային պատկանելությունը, այլ այն, որ նա բնակվում է Թուրքիայում: «Նույնը վերաբերում է նաև Քիլիչդարօղլուին: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ մարդիկ չպետք է հեռանան իրենց արմատներից և նույնությունից, իսկ Քիլիչդարօղլուն բոլոր միջոցներով փորձում է կոծկել, որ իր մայրը` տիկին Յամուշը հայ է»,- նշել է Գյոքչենը` ավելացնելով, որ Քեմալ Քիլիչդարօղլուն պետք է առանց ամաչելու խոսի իր ազգային պատկանելության մասին:

Անկարայի քաղաքապետը հաղորդել է նաև, որ անմիջապես ընտրություններից առաջ Քեմալ Քիլիչդարօղլուն այցելել է Ստամբուլի հայ համայնք և նրանցից աջակցություն խնդրել ընտրություններում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---