Beeline-ը սկսում է նոթբուքերի և նեթբուքերի վաճառք տարաժամկետ վճարման պայմանով

Beeline-ը սկսում է նոթբուքերի և նեթբուքերի վաճառք տարաժամկետ վճարման պայմանով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) սկսում է նոթբուքերի և նեթբուքերի վաճառք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, սկսած սույն թվականի օգոստոսի 12-ից բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են միանալ շարժական ինտերնետի հետվճարային համակարգի «Գիշերային», «Անսահմանափակ» կամ «Hi-Line» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կարող են ձեռք բերել նոթբուք կամ նեթբուք տարաժամկետ հավասարաչափ վճարման պայմանով` 12 կամ 24 ամիս ժամանակահատվածով: Մեկ տարի ժամանակահատվածով պայմանագրի կնքման դեպքում` կախված ձեռք բերվող համակարգչի մոդելից, մեկամսյա վճարի չափը 17600 դրամից 41200 դրամ է:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը հնարավորություն կընձեռի երկրում բարձրացնել ինտերնետ թափանցելիության մակարդակը: Տարաժամկետ վճարման հնարավորությունը ինչպես նաև համաշխարհային ընկերությունների կողմից արտադրված նոթբուքերի և նեթբուքերի լայն տեսականին միասնական օպերատորի յուրաքանչյուր բաժանորդի հնարավորություն կընձեռեն ընտրել իր պահանջներին համապատասխան տարբերակ,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բոլոր նոթբուքերի և նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---