ԱՄՆ-ն վերանայում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ

ԱՄՆ-ն վերանայում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգոստոսի 13-ին ուրբաթ երեկոյան հատուկ նիստ է անցկացրել, որին բացի արտաքին գերատեսչության աշխատակիցներից մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Խորհրդակցությանը քննարկվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունների լույսի ներքո, բայց գլխավորապես ԱԽ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու լույսի ներքո, որի դեմ հանդես էր եկել Թուրքիան:

Խորհրդակցության նպատակն էր վերանայել ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները, և, համաձայն կառավարական աղբյուրի, Վաշինգտոնի նոր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ առիթ կդառնա նոր նիստերի շարքի համար:

Ամերիկյան շատ սենատոր-հանրապետականներ հավանություն չեն տալիս Անկարայի ներկա դիրքորոշմանը, նրանք հրաժարվել են հավանություն տալ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի նշանակմանը, որի պաշտոնում առաջարկվել էր Ֆրենք Ռիկարդոյի թեկնածությունը: Սենատորներից մեկը` Սեմ Բրաունբեկը, համապատասխան նամակ է ուղղել` խնդրելով չեղյալ համարել Ռիկարդոյի նշանակությունը: Մոտ ժամանակները նա մտադիր է Հիլարի Քլինթոնին բացատրություն տալ իր արարքի համար: Հայտնի է, որ որոշ սենատորներ պատրաստվում են հետևել նրա օրինակին:

Բրաունբեկի հիմնական փաստարկը` Ռիկարդոն հարմար չէ այդ պաշտոնի համար: Նա «չափազանց շատ է կարեկցում» Մերձավոր Արևելքի երկրներին, որոնցում նա աշխատել է, այդպիսին են տպավորությունները նրա ծառայությունից Եգիտպոսում, Աֆղանստանում, Իրաքում և Թուրքիայում: Իսկ ներկա իրավիճակում դա ամենալավ մոտեցումը չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---