Բաքվում Աբդուլլահ Գյուլը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

Բաքվում Աբդուլլահ Գյուլը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի` Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Իլհամ Ալիևը և Աբդուլլահ Գյուլը ստորագրել են «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիր Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև»: Փաստաթղթի մանրամասները դեռ չեն հռչակվել: «Մենք մեկ ազգ- երկու պետություն ենք, և մեր համագորչծակցությունը և փոխըմբռնումը կշարունակվեն»,- ասել է Գյուլը:

Բաքվում կայացած մամլո ասուլիսում Գյուլը սուր քննադատության է ենթարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Մենք ԵԱՀԿ ՄԽ-ից ակնկալում ենք գործուն քայլեր հակամարտության կարգավորման համար: Սակայն ստացվում է այնպես, որ համանախագահները ժամանում են տարածաշրջան որպես զբոսաշրջիկներ»,- ասել է Թուրքիայի նախագահը, սակայն նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել միայն մեկ երկրի ջանքերով, գրում է Asbarez.com-ը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---