Երևանում չորրորդ անգամ տեղի կունենա Հայաստանի համակարգչային խաղերի բաց առաջնությունը

Երևանում չորրորդ անգամ տեղի կունենա Հայաստանի համակարգչային խաղերի բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի համակարգչային խաղերի 4-րդ բաց առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 20-22-ը Երևանում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայից, առաջնություն պաշտոնական խաղեր են ընտրվել FIFA 10 և TrackMania Nations Forever խաղերը, որոնց հաղթողները կմեկնեն Լոս-Անջելես՝ մասնակցելու WCG գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը: Հայկական առաջնության երրորդ ոչ պաշտոնական խաղը կդառնա Call of Duty:Modern WarFare2-ը:

Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 600 000 դրամ: Այն կբաշխվի բոլոր 3 խաղերում առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների միջև: Մասնակիցների գրանցումն անցկացվում է մինչև օգոստոսի 20-ը www.WCG2010.am կայքում:

Առաջնության գլխավոր հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, համակարգչային աջակցությունը` «Ֆայն» ընկերության: Ինֆորմացիոն հովանավորներն են` PanARMENIAN.Net Bravo.am, ռադիո «Վան», Ռուսսկոե ռադիո, Hit FM ռադիոկայան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---