Այսօր պետական այցով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահը

Այսօր պետական այցով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահը

PanARMENIAN.Net - Այսօր պետական այցով Հայաստանի նախագահի հրավերով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Երևանում ՌԴ նախագահը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Պետական այցը դիվանագիտական արարողակարգում միջազգային շփումների բարձրագույն ձևն է: Որպես կանոն, օտարազգի պետության ղեկավարն ընդունվում է այդպիսի աստիճանի այցով պաշտոնավարման ընթացքում միայն մեկ անգամ: Մինչև հիմա ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ պետական այցեր չեն եղել»,- ասել է Կրեմլի մամլո ծառայությունն այցի նախօրեին:

Այցի ընթացքում, որը կսկսվի օգոստոսի 19-ի երեկոյան, Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշարձանի մոտ: Այնուհետև Մեդվեդևին կմատուցվի պաշտոնական ճաշ ՀՀ նախագահի նստավայրում:

Ուրբաթ օրը` օգոստոսի 20-ին, բանակցությունները տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, որոնց կհետևեն փաստաթղթերի ստորագրում և Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը:

Նույն օրը ՌԴ և ՀՀ նախագահները կայցելեն Գյումրի, որտեղ տեղի կունենա «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Պետական այցի ավարտին ՌԴ նախագահը կմասնակցի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 20-21-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---