ԱՄՆ բանակն ավարտել է ռազմական օպերացիաներն Իրաքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված ժամկետից երկու շաբաթ առաջ վերջին խոշոր ԱՄՆ ռազմական բրիգադը լքել է Իրաքը: Լրատվական գործակալություններն ու հեռուստաընկերությունները հաստատել են 2-րդ հետևակազորի 4-րդ բրիգադի ելքը, որը հատել է Քուվեյթի հետ սահմանը Հաբարի սահմանային կետում:

Զորքերի դուրսբերումը կայացել է նախագահ Օբամայի կողմից որպես ռազմական օպերացիաների ավարտի պաշտոնական ծայրահեղ ժամկետ սահմանված օրվանից` օգոստոսի 31-ից երկու շաբաթ առաջ` յոթ տարի և հինգ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ և միջազգային կոալիցիայի զինված ուժերը խուժեցին Իրաք:

Ըստ Իրաքի կառավարության հետ ձեռք բերված երկկողմ համաձայնագրի, բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է լքեն երկիրը մինչև 2011 թվականի ավարտը: Մնացած 50-հազարանոց զորաբաժինը զբաղվելու է իրաքյան զինվորականների ուսուցմամբ, հակաահաբեկչական օպերացիաներով և ամերիկյան դիվանագիտական ու այլ անձնակազմի պաշտպանությամբ, հաղորդում է Ամերիկայի Ձայնի լրատվության ծառայությունը:

«Իրաքյան ազատություն» օպերացիայի ընթացքում ավելի քան 4200 ամերիկյան զինծառայողներ զոհեցին իրենց կյանքը և ավելի քան 30 հազարը վիրավորվեցին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---