Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2010-ի հունվար-հուլիսին կազմել է 106232 դրամ

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2010-ի հունվար-հուլիսին կազմել է 106232 դրամ

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելացել է 8.6 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106232 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսի հետ համեմատած աշխատավարձի մակարդակը մեծացել է 7 տոկոսով:

Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.4 տոկոսով` կազմելով 85335 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 11 տոկոսով` կազմելով 134486 դրամ:

Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-հուլիսին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 0.8 տոկոսով` կազմելով 84000 մարդ:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---