Հայ խաղաղապահներն Աֆղանստանից վերադարձել են հայրենիք

Հայ խաղաղապահներն Աֆղանստանից վերադարձել են հայրենիք

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել գերմանական օդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Գերմանիայի Քյոլն քաղաքից հայրենիք էր վերադառնում հայ խաղաղապահների առաջին հերթափոխը, որոնք իրենց առաքելությունն էին իրականացնում Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում:

2010-ի հունվարից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարությամբ ապահովում են Աֆղանստանի Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Ներկա պահին Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---