«DigiTec Expo 2010»-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերին

«DigiTec Expo 2010»-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերին

PanARMENIAN.Net - 6-րդ անգամ անցկացվող «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առանցքային իրադարձություն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: PanARMENIAN.Net ին ցուցահանդեսի կազմակերպիչ IT ձեռնարկությունների միությունը հայտնել է, որ ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACELL MTS ընկերությունը, գլխավոր հովանավորն է D-Link ընկերությունը: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն իսկ հայտնել National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar, Credence, YETRI և մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

«DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---