Երևան է ժամանում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետը

Երևան է ժամանում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ:

Օգոստոսի 24-ին` ժամը 12.30-ին, Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---