Վլադիմիր Ժարիխին. «Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար»

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերի համաձայն, այդ փոփոխությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար: Նա, միաժամանակ, նշել է, որ կարգավիճակի այդպիսի ընդլայնումը կհանգեցնի այն բանին, որ Հարավային Կովկասում հիմնախնդիրների լուծումն ու բանակցությունները իրականացվեն միայն խաղաղ ճանապարհով:

«Ես կարծում եմ, որ և’ Հայաստանը, և’ Ռուսաստանը ռազմաքաղաքականությանն առնչվող հարցերում պետք է ակտիվորեն մասնակցեն Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում ընդունված որոշումներին: Այսինքն, մի կողմից` երկրները պետք է առավելագույնս թեթևացնեն մասնակից երկրներին կազմակերպության տված օգնության հնարավորությունն այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք էին վերջերս Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած դեպքերը: Մյուս կողմից` կողմերը պետք է խուսափեն նաև ՀԱՊԿ մասնակից երկրների ներքին գործերին միջամտելուց», - ասել է Ժարիխինն ավելացնելով, որ ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարները որոշել են քննարկել այդ հարցը, քանի որ հասկանում են, որ կազմակերպության ներկա կանոնակարգը բավականին ճկուն է` նմանատիպ իրավիճակներում գործընկերներին օգնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---