Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը25 օգոստոսի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակ, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսներով վարակվելու: Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող են ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներ (Սիերա Լեոնե, Նիգերիա և այլն): AVG ընկերության ավագ գիտաշխատող Ռոջերս Թոմպսոնի խոսքերով, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ցուցանիշների բարձր մակարդակի պատճառն անօրինական վեբ-կայքերի տարածված լինելն է, ինչպես նաև օգտագործողների անզգուշությունն ինտերնետում հղումներով և ֆայլերով փոխանակվելու ժամանակ: AVG ընկերությունը համաշխարհային առաջատար է տվյալների պաշտպանության ապահովման ծրագրերի ստեղծման ոլորտում: Ընկերության հաճախորդներն են ավելի 80 մլն տնային օգտագործողներ և փոքր ձեռնարկություններ 167 երկրներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |