ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ՕԳՏԱԿԱՐ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Պետականության վերականգնումը Հայաստանին չի հեռացրել Ռուսաստանից, այլ ընդհակառակը, ամրապնդել է ժողովուրդների միջեւ բարեկամությունը` վերջ դնելով «ավագ» եւ «կրտսեր եղբայրների» միջեւ գաղափարապես հաստատված հարաբերությունների համար նախադրյալները: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով` այսօր կա երկու իրավահավասար գործընկեր, որոնց օգտակար է համագործակցել եւ բարեկամանալ: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Հայաստանի եւ Ռուսաստանի իրական մերձեցման գործընթացը դարձել է համաշխարհային քաղաքականության ժամանակակից մոդելի մասնիկ, եւ այդ փաստը, ինչպես նշել է դեսպանը, ճանաչում են այդ մերձեցման եւ կողմնակիցները, եւ հակառակորդները: Նրա խոսքերով` նույնիսկ եղել են ծայրահեղորեն տրամադրված «հայրենասերների» հայտարարություններ` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական համագործակցության զարգացման անօգտակարության եւ վնասակարության մասին: Այդ «հայրենասերներին», ինչպես նշել է Արմեն Սմբատյանը, անհրաժեշտ է պատկերացում կազմել Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործող հայեցակարգի մասին կամ անցկացնել երկկողմ եւ ողջ աշխարհում օգտագործվող բազմակողմ միջպետական հարաբերությունների ձեւափոխության համեմատական վերլուծություն: Այդ ձեւափոխությունը, գտնում է դեսպանը, հետապնդում է ազգային անվտանգության ապահովման նպատակ` միջազգային անվտանգության շրջանակներում: Այդ տեսանկյունից պետք է դիտել հայ-ռուսական հարաբերությունների ձեւափոխությունը` ժամանակի պահանջներին դրանց համապատասխանության առումով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---