Հայտնի է դարձել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն ԱԱ-ում

Հայտնի է դարձել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Մոսկվայում սեպտեմբերի 6-13-ը տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի հավաքականը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ներկայացվելու է բոլոր քաշային կարգերում:

Մոսկվայում ելույթ կունենան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 ք/կ), Վահան Ջուհարյանը (60 ք/կ), Արման Ադիկյանը (66 ք/կ), Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ), Դենիս Ֆորովը (84 ք/կ), Սարգիս Տոնոյանը (96 ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը (120 ք/կ):

«Տարվա երկրորդ կեսին մենք անցկացրել ենք մի քանի ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր: Մրցաշարերը եղել են Իսպանիայում և Վրաստանում, երկու հավաք անցկացրել ենք Ղրիմում, ինչպես նաև Ծաղկաձորում և Երևանում»,- ասել է Ջուլֆալակյանը:

Օգոստոսի 25-ից հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Երևանում և սեպտեմբերի 4-ին կմեկնի Մոսկվա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---