Սբ Սոֆիայի տաճարը կարող է բացվել քրիստոնեական ժամերգության համար

Սբ Սոֆիայի տաճարը կարող է բացվել քրիստոնեական ժամերգության համար

PanARMENIAN.Net - Թուրքիան քրիստոնեական երկիր երբևէ չի դառնա, նույնիսկ եթե երեք կամ չորս եկեղեցիներում թույլատրվի հոգևոր ծառայություններ մատուցել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կրոնական գործերով խորհրդի ղեկավար Ալի Բարդակօղլուն`Ռամադանի ավանդական ճաշկերույթի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, միանգամայն հավանական է, որ Սբ Սոֆիայի տաճարում պատարագ տրվի:

Նախկինում Բարդակօղլուն կոչ էր անում բացել Թուրքիայի հարավում գտնվող Թարսուսի (Մերսին գավառ) Սբ Պետրոս եկեղեցին: «Ես կարծում եմ, որ դա ճիշտ կլինի, քանի որ այն հիմա թանգարան է: Քրիստոնյաները նույնպես պահանջում են այն բացել», - ասել է նա: Նա նաև նշել է, որ եկեղեցիների բացման հարցը խորհրդի իրավասությանը չի պատկանում, խորհրդից միայն կարծիք է պահանջվում: «Քրիստոնեական ժամերգության թույլտվությունը ոչ միայն Թուրքիայի քրիստոնյաներին, այլև Մակեդոնիայի և Ալբանիայի մահմեդականներին է հարկավոր, ինչպես նաև ողջ քրիստոնեական աշխարհին>, - ընդգծել է Բարդակօղլուն: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:

Սբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 324-337 թթ., Բյուզանդիայի Կոնստանդին Առաջին կայսեր իշխանության տարիներին: Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում գտնվել է Կոստանդնուպոլսի կենտրոնում` կայսերական պալատի կողքին: Ներկայում Ստամբուլի պատմական կենտրոնում, Սուլթանահմեդի շրջանում է գտնվում: 1453 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, իսկ 1953 թ. դարձել է թանգարան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---