Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կմերժի մասնակցել Աղթամար Սբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությանը27 օգոստոսի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքը հաղորդում է, որ Թուրքիայի ուրացման ու ժխտման հետեողական քաղաքականության և Հայաստանում շփոթ ստեղծելու ու միջազգային համայնքին որպես մարդկային իրավունքների պաշտպան ներկայանալու փորձերի դեմ իր հստակ դիրքորոշմանը հավատարիմ մնալով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կմերժի մասնակցել Աղթամարի Ս. Խաչ Եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը: Արդարև, բացահայտ իրողություն է, որ այս նախաձեռնության ճանապարհով, Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ խաղաղասերի, բարի դրացու ու մարդկային իրավունքների պաշտպանի քողով, որի ներքո գտնվում է նույն ցեղասպան Թուրքիան, իր ուրացման ու ժխտման նենգ դիվանագիտությամբ: Մեր ժողովուրդը, ինչպես նաև միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում գտնվող ավելի քան երկու հազար հայկական դարավոր վանքերն ու եկեղեցիները Թուրքիան կամ քանդել է, կամ մզկիթի վերածել կամ ախոռ դարձրել: Այս վանքերն ու եկեղեցիները պատկանում են հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Այս մասին ի՞նչ ասելիք ունի Թուրքիան: Այս մասին ի՞նչ ունի ասելու և մանավանդ անելու միջազգային համայնքը: Արդարև, այդ բազմաթիվ եկեղեցիներից մեկը զբոսաշրջիկներ հրապուրող, ըստ ձևի` եկեղեցու, բայց ըստ էութեան` թանգարանի վերածելով, Թուրքիան չի կարող խաբել հայ ժողովրդին: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կմնա հավատարիմ իր դիրքորոշմանը` Թուրքիայից պահանջելով Հայ Ժողովրդի դեմ իր ծրագրած ու գործադրած ցեղասպանության ճանաչումը և դրա հատուցումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |