Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին կցուցադրվի ամերիկյան “Ագինից” ֆիլմը

Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին կցուցադրվի ամերիկյան “Ագինից” ֆիլմը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին կցուցադրվի ամերիկյան “Ագինից” ֆիլմը, որի հիմքում 20 տարվա ընթացքում կատարված իրական դեպքերի ու պատմական փաստերի ուսումնասիրություններն են Ֆիլմը 15-ամյա մի աղջնակի` Ալմա Սահակյանի մասին է, որը Թուրքիայում իրագործվող Հայոց ցեղասպանության ժամանակ 18 հազ. հայերից կազմված ոչնչացման գնացող քարավանից փախչում է և ընդամենը 150 փրկվածների հետ ողջ է մնում; Քարավանը 65 օրվա ընթացքում անցնում է Եփրատի վերին հոսանքներով, Տավրոսի լեռներով դեպի Սիրիայի անապատներ:

“Ագինից” ֆիլմը ոչ միայն հայ աղջկա տոկունության,այլև նրա հորեղբոր`Մ.Նահանգների քաղաքացի Սամվել Սահակյանի պատմությունն է, ով Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո Թուրքիա է վերադառնում, որպեսզի իր ընտանիքը գտնի, սակայն գալով, իմանում է, որ ընտանիքի բոլոր անդամներն սպանված են, բացի Ալմայից: Այս մասին հաղորդում է Bill Milhomme-ը:

“Ագինից” ֆիլմի սցենարը գրանցել է Մ.Նահանգների սցենարիստների գիլդիան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---