Արմեն Ռուստամյան. Ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմի, մենք պետք է ստեղծենք Հայաստանի ու Ղարաբաղի տանդեմը

Արմեն Ռուստամյան. Ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմի, մենք պետք է ստեղծենք Հայաստանի ու Ղարաբաղի տանդեմը

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն կոչ է արել իր բոլոր կառույցներին ուժեղացնել լոբբինգային աշխատանքները բոլոր երկրների հետ`թույլ չտալու համար, որ ընդունվի Ադրբեջանի բանաձևը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ, որը քվեարկության է ներկայացվելու ՄԱԿ-ում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, շատ երկրներ սատարում են նման բանաձևերին` ելնելով սեփական քաղաքական շահերից և գիտակցելով, որ երբեմն քվեարկում են անհեթեթ բանաձևերի օգտին: Ընդ որում, անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը փորձում է նոր բանակցային գործընթաց նախաձեռնել ղարաբաղյան հակամարտության շուրջ, որը զուգահեռ կլինի ներկա բանակցային գործընթացին, Արմեն Ռուստամյանն ասել է, որ ի պատասխան դրան Հայաստանը պետք է սկսի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը: «Ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմի, մենք պետք է ստեղծենք Հայաստանի ու Ղարաբաղի տանդեմը»,-նշել է նա` հավելելով, որ դրանով իսկ Հայաստանը կկարողանա գործընթացներն ուղղորդել այն ուղղությամբ, որով ցանկանում է:

Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` Ռուստամյանն ասել է, որ Դաշնակցությունը հավանություն է տալիս հայ-ռուսական համաձայնություններին: «Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգության շուրջ 80 տոկոսը»,-ասել է նա` հավելելով, որ այս պահի դրությամբ Երևանը չունի անվտանգության համակարգի ձևավորման այլընտրանքային տարբերակ: «Իսկ եթե չկա նոր համակարգ, ապա հարկավոր է ամրապնդել հինը»,-ասել է նա` ընդգծելով, որ ձեռք բերված հայ-ռուսական համաձայնագրերը նոր մակարդակի են բարձրացնում երկրի ռազմական անվտանգության երաշխիքների մակարդակը:

Մեկնաբանելով ժամկետի երկարացման պատճառները` Ռուստամյանը նշել է, որ հնարավոր պատճառը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումն է, որի արդյունքում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն աճեց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---