Բարաք Օբամա. Ամերիկյան ռազմական առաքելությունն Իրաքում ավարտված է

Բարաք Օբամա. Ամերիկյան ռազմական առաքելությունն Իրաքում ավարտված է

PanARMENIAN.Net - Բարաք Օբաման իր ուղերձում ամփոփել է Իրաքում Միացյալ Նահանգների բանակի ռազմական գործողությունների արդյունքները, որոնք տևել են յոթ ու կես տարի այն ժամանակներից ի վեր, երբ Ջորջ Բուշը, Սպիտակ տանը նստած, հայտարարեց այդ գործողության մեկնարկի մասին, և որտեղ նախագահ Օբաման օգոստոսի 31-ին այդ օպերացիան ավարտված համարեց:

«Այսօր ես հայտարարում եմ, որ ամերիկյան ռազմական առաքելությունն Իրաքում ավարտված է: «Իրաքի ազատություն» օպերացիան վերջացավ, և այսուհետև երկրի անվտանգության պատասխանատվությունը պատկանում է Իրաքի ժողովրդին»:

Նախագահ Օբաման հիշեցրել է Իրաքից զորքերը դուրս բերելու իր փետրվարյան պլանի մասին, որը ենթադրում էր կրկնապատկել ջանքերն, ուղղված Իրաքի բանակի վերապատրաստմանը, կառավարությանն ու ժողովրդին աջակցելուն: Եվ դա այն է, ինչ, նրա խոսքերով, կատարվել է: Իրաքից դուրս են բերվել 100 հազար ամերիկացի զինվորականներ, փակվել կամ իրաքցիների տնօրինությանն են հանձնվել հարյուրավոր բազաներ: Նախագահը հայտարարել է, որ, որպես գլխավոր հրամանատար, հպարտանում է զինվորներով և Իրաքում նրանց ծառայությամբ:

«Այդ պատերազմի ավարտը բխում է ոչ միայն իրաքցիների, այլ նաև մեր շահերից: ԱՄՆ-ն հսկայական գին է վճարել Իրաքի ապագան նրա ժողովրդին հանձնելու համար: Մենք այնտեղ ենք ուղարկել մեր տղաներին, որոնք հսկայան զոհերի են գնացել: Մենք հսկայական միջոցներ ենք ծախսել արտասահմանում, երբ նեղություն ենք կրել տանը: Մենք համառությամբ հասել ենք նրան, որ Իրաքի ժողովրդի հետ հավատում ենք , որ պատերազմի մոխիրների վրա, քաղաքակրթության այս օրրանում, ծնունդ կառնի նոր սկիզբ: Եկել է էջը շրջելու ժամանակը»,- ասել է նախագահը:

«Մենք չպետք է մոռանանք այն մասին, որ Ալ-Քայեդան շարունակում է մեր դեմ դավեր նյութել, իսկ նրա պարագլուխները ամուր հաստատվել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանում: Մենք կհաղթենք, կգլխատենք Ալ-Քայեդան և թույլ չենք տա, որպեսզի Աֆղանստանը կրկին վերածվի ահաբեկիչների բազայի: Իրաքից զորքերը դուրս բերելու շնորհիվ մենք կկարողանանք վերադասավորել հարձակման ռեսուրսները: Վերջին 19 ամիսների ընթացքում չեզոքացվել կամ ձերբակալվել են Ալ-Քայեդայի շուրջ 12 առաջնորդներ և հարյուրավոր կամակատարներ»,- ասել է նախագահ Օբաման:

Բարաք Օբաման կարծում է, որ այսօր ամենակարևոր առաջադրանքը մնում է տնտեսության վերականգնումը և աշխատատեղերի ստեղծումը միլիոնավոր ամերիկացիների համար: Անհրաժեշտ է բարելավել կրթության և պրոֆեսիոնալ պատրաստվածության որակը, վերջ տալ ներկրվող նավթից ունեցած կախվածությանը և զբաղվել նորարարությամբ : «Դա դժվար կլինի»,- ասել է Օբաման, բայց հենց դրանում է նա տեսնում ամերիկացիների առաքելությունը և իր գլխավոր պարտականությունը, հաղորդում է VOA News-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---