Ադրբեջանն իր իսկ նախաձեռնած յուրաքանչյուր սադրիչ քայլ շտապում է վերագրել ղարաբաղյան ուժերին

Ադրբեջանն իր իսկ նախաձեռնած յուրաքանչյուր սադրիչ քայլ շտապում է վերագրել ղարաբաղյան ուժերին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ի ժամը 6.30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) արձանագրված միջադեպը հերթական անգամ փաստում է, որ պաշտոնական Բաքուն տրամադրված է տարածաշրջանային լարվածությունը պահպանել ոչ միայն պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարություններով ու կոչերով, այլև առաջնային գծի տարբեր հատվածներում հաճախակի իրականացվող դիվերսիոն գործողություններով: Հատկանշական է նաև, որ իր իսկ նախաձեռնած յուրաքանչյուր նման սադրիչ քայլ ադրբեջանական կողմը շտապում է վերագրել ղարաբաղյան ուժերին... Իրողություն, որին Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամիջոցներն, իրենց սովորության համաձայն, հավատարիմ մնացին նաև այս անգամ: Ավելին, ըստ վերջիններիս տարածած տեղեկությունների, օգոստոսի 31-ին տեղի ունեցած զինված առճակատման արդյունքում, իբր թե հայկական կողմը տվել է 3 զոհ և 1 վիրավոր:

ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև կատարվածը ներկայացված է գլխիվայր:

Գրոհը, որը ձեռնարկել են Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հաջողությամբ հետ է մղվել:

Ծավալված մերձամարտի արդյունքում հակառակորդը տվել է ամենաքիչը 7 զոհ և վիրավոր: Զոհերից երկուսի անուններն արդեն հայտնի են: Նրանք են` 1991թ. ծնված Վուգար Ամիրալի օղլի Ամիրովը և Փերվին Նաբի օղլի Աբդուլաևը:

Պաշտպանական մարտերի ընթացքում ՊԲ դիրքապահներից վիրավորվել է շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Վիրավորի վիճակը բավարար է, հայտնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---