ԱՄՆ 15 քաղաքներում տեղի ունեցավ Ցեղասպանության դեմ պայքարը՚ խորագրով քարոզարշավը

ԱՄՆ 15 քաղաքներում տեղի ունեցավ Ցեղասպանության դեմ պայքարը՚ խորագրով քարոզարշավը

PanARMENIAN.Net - Կոլորադոյի կազմակերպությունների կոալիցիան (CGAA)` օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը անցկացրեց իր ՙՑեղասպանության դեմ պայքար՚-ը շրջագայությունը, որի նպատակն էր բարձրացնել ցեղասպանությունների մասին իրազեկվածությունը: Ամերիկահայ գործողության կոմիտեն (ARAMAC) միացավ այդ արշավին` Ցեղասպանության մասին իրազեկվածյան և գործողության ցեղասպանությունները վերջ դնելու նպատակով:

Ինչպես հաղորդում Ամերիկայի Հայկական համագումարը, շրջագայության ժամանակ ակտիվիստները եղել են 15 քաղաքներում, որտեղ իրենք հանդիպումներ են ունեցել լրատվամիջոցների, բարձր պաշտոնյաների և ընդհանուր հասարակության հետ` քարոզելով ցեղասպանությունների կանխման անհրաժեշտությունը: Ռոզ Դումանը` CGAA-ի հիմնադիրն ու տնօրենը, ասել է. ՙՙՑեղասպանությունների դեմ պայքարի՚ նպատակը այս շաբաթ պաշտոնյաներին, մամուլին և Կոլորադոյի քաղաքացիներին ցեղասպանություններին վերջ դնելուն ուղղված համայնքային ջանքերի մասին կրթելն ու տեղեկացնելն է՚: Իմ մամլո ասուլիսներում ես միշտ նշում եմ Հայոց Ցեղասպանության մասին, որը 20րդ դարի առաջին ցեղասպանությունն է և այն ՙդարպասն՚ է, որը թույլ տվեց Հիտլերին իրականացնել Հոլոքոսթը՚:

ՙՑեղասպանության դեմ պայքարը՚ շրջագայությունը, որի մասնակիցները շուրջ 1500 մղոն անցան չորս օրում, սկսվեց Դենվերից: Ամեն քաղաքում կանգնելիս` CGAA-ի աշխատակազմը, ARAMAC-ի ակտիվիստները և նրանց ուղեկցող շրջագայողները մի մեծ վրան էին կանգնեցնում, որն էլ ծառայում էր որպես լուսանկարչական և տեղեկատվական ցուցահանդես: Այն ներառում էր Միցել թանգարանից Հայոց Ցեղասպանության մասին ցուցանմուշներ ՙԻնքնահանգստացման մահացած բեռը՚ վերնագրով: Ցուցանմուշներից բացի CGAA-ը հարցազրույցներ ունեցան մամուլի հետ, բաժանեցին տեղեկատվական նյութեր և անցկացրին ստորգրահավաքներ:

Անցած ամիս Կոլորադո նահանգի ARAMAC-ի ակնտիվիստները Կոլորադոյի իր գրասենյակում հանդիպում ունեցան ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսի հետ` քննարկելու մի շարք հայկական խնդիրներ, ներառյալ այս տարի Հայոց Ցեղասպանության 252րդ բանաձևի ընդունման հրատապությունը: Կոնգրեսական Փոլիսն ասաց Համագումարին, որ լիովին կողմ է 252րդ բանաձևին: Ամերիկայի Հայկական Համագումարը CGAA-ի գործընկերն է և ցեղասպանությունների մասին դասավանդման ու իրազեկվածության բարձրացման (ներառյալ Հայոց Ցեղասպանության վերահաստատման) կողմնակից Կոլորադոյի կազմակերպությունների կոալիցիայի անդամ է:-

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---