Մանկական Եվրատեսիլ-2010-ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած Մանկական Եվրատեսիլ-2010-ի ընտրական փուլում հաղթող է ճանաչվել 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը, որի կատարմամբ հնչել է «Մայրիկ» երգը: Փոքրիկ երգիչը Արցախից է: Համերգը ուղիղ եթերով հեռարձակվել է նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ:

Բացի Վլադիմիր Արզումանյանից, ընտրական փուլին մասնակցել են ևս ինը թեկնածու, այդ թվում նաև Մանկական նոր ալիք 2010 մրցույթի հաղթողները, «Ռազմիկը և ընկերները» խումբը: Վլադիմիր Արզումանյանը մասնակցել է նաև Մանկական նոր ալիքին և կրտսեր խմբում զբաղեցրել է երրորդ տեղը:

Հաղթողի ընտրությունն անցել է 50/50 սկզբունքով, ունկնդիրների քվեարկության և մրցութային անկախ հանձնաժողովի որոշման համաձայն, որի կազմը դեռևս գաղտնի է պահվում:

Մանկական Եվրատեսիլ-2010-ը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---