ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում 6 սեպտեմբերի 2010 - 21:52 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ գործող նախագահը վճռականապես դատապարտում է վերջերս հաճախացած հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Լուրջ մտահոգություն են հարուցում երկու կողմերի մարդկային զոհերը»: Նա նաև ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում ապակայունացնում է բանակցային գործընթացը, հաղորդում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |