Հայաստանի ոստիկանությունը կբարձրացնի օպերատիվությունը տվյալների էլեկտրոնային բազայի հաշվին

Հայաստանի ոստիկանությունը կբարձրացնի օպերատիվությունը տվյալների էլեկտրոնային բազայի հաշվին

PanARMENIAN.Net - Տվյալների էլեկտրոնային բազան ամբողջապես կներդրվի ՀՀ ոստիկանության համակարգ 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում «2010-11թթ ոստիկանության բարեփոխման ծրագրի» շրջանակներում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, ասել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, այսօր մասնագետներն աշխատում են տվյալների բազայի նորացման և կատարելագործման վրա:

«Հայաստանի ցանկացած, նույնիսկ հեռավոր շրջանում, իրավապահ մարմինների աշխատակիցների համար հասանելի կլինի ՀՀ Ոստիկանության կենտրոնական աշխատակազմում առկա տեղեկատվությունը: Ոստիկանության աշխատակիցը կկարողանա օնլայն տեղեկատվություն ստանալ ցանկացած վարորդի մասին հաշված րոպեների ընթացքում` նույնիսկ դուրս չգալով մեքենայից»,-ասել է Ալիկ Սարգսյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---