Երուսաղեմի հայերը մտադիր են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու դեմ բողոքի ցույց անցկացնել

Երուսաղեմի հայերը մտադիր են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու դեմ բողոքի ցույց անցկացնել

PanARMENIAN.Net - Սփյուռքահայերը, միևնույն է, կարհամարեին Աղթամար կղզում մատուցվելիք պատարագը, անգամ եթե թուրքական իշխանությունները խաչ կանգնեցնեին հայկական Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի «Հայ Դատի» ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այն ամենը, ինչ տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, մեծ շոու է, և մենք չենք պատրաստվում մասնակցել դրան»,- ասել է Ավագյանը:

Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչը հաղորդել է, որ հայ համայնքը մտադիր է հենց պատարագի օրը բողոքի ցույց կազմակերպել Իսրայելում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---