ՏՄՊՊՀ հերքում է PanARMENIAN.Net-ի հրապարակած տվյալները ալյուրի գնի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՏՄՊՊՀ հերքում է PanARMENIAN.Net ի հրապարակած տվյալները ալյուրի գնի վերաբերյալ: ՏՄՊՊՀնախագահԱրտակ Շաբոյանի հայտարարած 1 կգ-իդիմաց 200 դրամ մանրածախ գինը իրականումվերաբերում էոչ թե հայաստանյանբոլորվաճառակետերին, այլ` ցորենի ալյուրիներկրման և իրացման շուկայումգերիշխող դիրք գրավող ընկերությունների մանրածախ վաճառակետերին:

Բանն այնէ, որ ալյուրիգնիբարձրացումը, ելնելովօրենքովիրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակից, ՏՄՊՊՀ-ն դիտարկումէբացառապես գերիշխող դիրքիհնարավոր չարաշահման տեսանկյունից:

Ցորենի ալյուրիշուկայումգերիշխող դիրք ունեցողերկուընկերությունները` «Ալեքս գրիգը» և «ՄանանաԳրեյնը» ապահովում են շուկայում իրացման ծավալների 81,7 տոկոսը, հետևաբար, նրանց ձևավորած գներն առավել ներկայացուցչական են: Այս ընկերություններին պատկանող Աբովյան 33 («Ալեքս գրիգ») և Արցախի 61 («Մանանա Գրեյն») հասցեներում գտնվող վաճառակետերում էլ կատարվում են հանձնաժողովի ամենօրյա դիտարկումները:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարած 1 կգ-ը 200 դրամ գինը գրանցվել է հենց գերիշխող ընկերություններին պատկանող վերոհիշյալ վաճառակետերում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---