ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ Հայաստանում ցորենի բավարար պաշարներ կան

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ Հայաստանում ցորենի բավարար պաշարներ կան

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում չմտահոգվել ցորենի ունեցած պաշարների, ինչպես նաև ներկրման ծավալների կրճատման առիթով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին նախարարությունից, իրավիճակը պետական միջամտություն չի պահանջում, քանի որ մասնավոր ձեռնարկատերերը լիովին կատարում են իրենց պարտականությունները. ներկրում են տարբեր երկրներից անհրաժեշտ ծավալներով:

Ավելին, համաձայն աղբյուրի, «Ալեքս Գրիգ» ընկերության ղեկավար, որը գերիշխող դիրք է զբաղեցնում ցորենի ներկրման և իրացման շուկայում, Սամվել Ալեքսանյանը հավաստիացրել է, որ ընկերությունը բավարարում է ներքին շուկայի պահանջները: Բացի դրանից, երկրում անհրաժեշտ պաշարներ կան, այնպես որ «անհանգստության առիթ» չկա:

Ինչ վերաբերվում է ռուսական կառավարության կողմից ցորենի արտահանման համար էմբարգոյի մասնակի չեղյալ հայտարարելուն, ապա դա վերաբերվում է միջազգային պայմանագրերին: Այդ թվում, Ռուսաստանը ցորեն կտրամադրի Հայաստանի տարածքում գտնվող ռազմակայանին:

Սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ռուսական կողմի հետ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն ցորենի բարձրակարգ սերմեր տրամադրելու մասին, որոնք օրերս կբերվեն Հայաստան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---