Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ, որի ծավալը 700 մլն դրամ էր

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ, որի ծավալը 700 մլն դրամ էր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 178 մլն 983 հազ. դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 724 427 651 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.7600 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: Այս մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---