«Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՊՀԾ-ի հանձնառությունը Հայաստանում տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում և ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքների ընթացքը։ Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Անդրադարձ է արվել նաև ծրագրի ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---