Դարչինյանի և Մարեսի մենամարտը տեղափոխվել է դեկտեմբերի 18-ին

Դարչինյանի և Մարեսի մենամարտը տեղափոխվել է դեկտեմբերի 18-ին

PanARMENIAN.Net - IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսրան հաղորդել է, որ Վիկի մենամարտը առայժմ անհաղթ մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի հետ կկայանա դեկտեմբերի 18-ին Լաս-Վեգասում (Նևադա) կամ Կալիֆոռնիայում:

Ի սկզբանե այդ մենամարտը ծրագրվում էր անցկացնել նոյեմբերի 6-ին, և այն պետք է հեռարձակեր Showtime ալիքը: Սակայն կազմակերպիչները ստիպված եղան փոփոխել ժամկետները, քանի որ այդ ամսաթվին է տեղափոխվել Խուան Մանուելի և Ռաֆայել Մարկեսի հետաձգված մենամարտը, հաղորդում է box-club.ru-ն:

Այդ երեկոյի շրջանակներում IBF վարկածով մինչև 53,53 կգ քաշային կարգում չեմպիոն Իոննի Պերեսը ռևանշ կտա նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին: Այդ մենամարտերի հաղթողները միմյանց հետ կհանդիպեն 2011 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---