Իրանն առաջարկում է իր խոշոր ընկերությունների ներկայացուցչությունները բացել Հայաստանում

Իրանն առաջարկում է իր խոշոր ընկերությունների ներկայացուցչությունները բացել Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի առեւտրի նախարար Մեհդի Ղազանֆարիի հետ: Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: Զրուցակիցները համամիտ են եղել, որ իրավապայմանագրային դաշտը կարգավորելուց հետո հնարավոր է ապրանքաշրջանառության ծավալների կրկնապատկումն ու եռապատկումը, ինչին կարող է նպաստել երկու երկրների միջկառավարական կապերի համատեղ հանձնաժողովը: Իրանական կողմին տեղեկացվել է առաջիկայում ԻԻՀ եւ ՀՀ սպասվող այցերի եւ համատեղ նախագծերի իրականացման մասին:

Նախարար Ղազանֆարին, կարեւորելով երկու երկրների միջեւ առեւտրի բնագավառում համագործակցությունն, առաջարկել է ՀՀ եւ ԻԻՀ առեւտրի նախարարների կամ փոխնախարարների մակարդակով ստեղծել մշտական գործող համատեղ աշխատանքային կոմիտե: Իրանական ապրանքների մուտքը հայկական շուկա ապահովելու նպատակով ԻԻՀ նախարարն առաջարկել է Հայաստանում բացել իրանական խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ, իսկ առեւտրաարդյունաբերական պալատների միջոցով կազմակերպել մասնագիտացված ցուցահանդեսներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---