2011թ. Հայաստանի կառավարությունը կավելացնի ՏՏ ոլորտի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի կառավարությունը կավելացնի ՏՏ ոլորտի ֆինանսավորումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Ըստ նրա, 2010թ. ՏՏ ոլորտի զարգացման համար 200 մլն դրամից մինչև 80 մլն դրամ միջոցների կրճատումը կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս տարի խոշոր գումար է հատկացվել Գյումրիում տեխնոպարկի կառուցմանը:

«Հաշվի առնելով Գյումրիում տեխնոպարկի կառուցման համար հատկացված միջոցները, պետֆինանսավորման ընդհանուր գումարը 2010թ. կազմել է 280 մլն դրամ»,-ասել է Վաչե Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---